Story of The Day ARM- 12/07/11

Մատթէոս Աւետարանիչին գրած Աւետարանը 24,9-15.
Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք։
Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն։
Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։
Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի։
Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի։
Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»։
«Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, – որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, – որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ),

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.