Enjil Al Yawm ARM- 01/04/14

Մարկոս Աւետարանիչին գրած Աւետարանը 10,46-52.
Եւ եկան Երիքով։ Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին։
Երբ լսեց, թէ անցնողը Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. «Դաւթի՛ Որդի, Յիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։
Եւ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։
Յիսուս կանգնեց եւ հրամայեց, որ նրան կանչեն։ Կոյրին կանչեցին եւ նրան ասացին. «Քաջալերուի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»։
Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ։
Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»։ Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»։
Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»։ Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, եւ ճանապարհին գնում էր նրա յետեւից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.